Մեր մասին

«Արևիկ» հրատարակչություն ՓԲԸ ստեղծվել է 1986թ.,Գործադիր տնօրեն՝ անվանի բանաստեղծ և հասարակական գործիչ Դավիթ Հովհաննեսի գլխավորությամբ: Գործունեության հիմնական ոլորտներն են մանկական, պատանեկան, գեղարվեստական, ուսումնական և ուսումնամեթոդական գրականության հրատարակումը: Ստեղծման օրից մշտապես մնալով հանրապետության մանկապատանեկան գրականության հրատարակման առաջատարը՝ «Արևիկն» այսօր էլ իր ընթերցողին մատուցում է ինքնատիպ ձևավորմամբ, գունեղ մանկական գրքերի հարուստ ընտրանի:

 

Վերջին տարիներին պարբերաբար մասնակցելով դասագրքաստեղծման նպատակով հայտարարված մրցույթներին՝ «Արևիկը» շահել և ամենաբարձր մակարդակով հրատարակել է հանրակրթական դպրոցի դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի մի ամբողջ շարք:

 

Հրատարակչությունը ջանք ու եռանդ չի խնայում հայ երեխաներին ևս հասցնելու աշխարհի հայտնի ու սիրված գրքերը և բազում գրքեր են թարգմանում ռուսերենից, անգլերենից, իտալերենից, ուկրաիներենից, լեհերենից:

© 2020 www.arevik.am Բոլոր իրավունքները պաշտպանված են, website by brainx