
Հին Սնդուկի գաղտնիքը
Էջերի քանակը: 127
Կազմ: կոշտ
Չափեր: 17x24
Լեզու: հայերեն
Տարի: 2026
Արժեքը: 5000 դրամ
Ահա և «Շոկոլադե պապիկը» գրքի երկար սպասված երկրորդ մասը։ Այս անգամ մեզ արդեն ծանոթ նորվեգացի քույր ու եղբայր Մարտին և Մաթիլդա Սյուրսենները հյուր են գնում իրենց Օսկար պապիկին։ Ինչպես միշտ, Շոկոլադե պապիկի հետ երեխաներին անհավանական արկածներ են սպասվում... Նրանք ճամփորդում են ժամանակի մեջ, ծանոթանում ամենաիսկական վիկինգների հետ, փնտրում են գողացված սնդուկը, որում պահվում է կախարդական ռունը, որը կարող է կատարել ցանկացած, բայց միայն մեկ ցանկություն։ Կարևոր է, որ սնդուկը ժամանակին գտնեն, չէ՞ որ այն չարագործ Պաուլսեն քույրերի ձեռքում է հայտնվել, իսկ նրանք ատում են ամեն քաղցր բան և երազում են վերացնել այն ամբողջ աշխարհում։ Կհաջողվի՞ արդյոք դա նրանց, թե՞ Մարտինը, Մաթիլդան, Շոկոլադե պապիկը և այս զարմանալի պատմության մյուս հերոսները կհասցնեն խանգարել... Կարդա՛ գիրքը և կիմանաս