.jpg)
Լուսատու թիթեռը
Էջերի քանակը: 36
Կազմ: կոշտ
Չափեր: 23x23
Լեզու: հայերեն
Տարի: 2026
Արժեքը: 4600 դրամ
«Լուսատու թիթեռը»
Սա մի պատմություն է ինքնաճանաչման և ինքատիպությունը չկորցնելու մասին։
Պատմություն է այն լույսի մասին, որը միավորում է բոլորիս, և այն քաջության մասին, որի շնորհիվ կարող ես փայլել:
Երբ Արևիկ թիթեռը դուրս եկավ իր բոժոժից, նա շողաց արեգակի պես, և հասկացավ, որ իր առաքելությունն է օգնել մյուսներին բացահայտելու իրենց ներսի լույսը:
Ստվերում թաքնված ամաչկոտ ծաղկից մինչև քարանձավ աքսորված չղջիկը, խորհրդավոր լճի մոտ ապրող իմաստուն ծովաբադից մինչև ձայնը կորցրած գորտը՝ Արևիկի ճանապարհորդությունը նրան տանում է հենց նրանց մոտ, ովքեր ամենաշատն ունեն լույսի կարիքը: