Տաթևիկ Ավետիսյան

Սերմիկը (տուփով)

Էջերի քանակը: 24

Կազմ: կոշտ

Չափեր: 29x29

Լեզու: հայերեն

Տարի: 2024

Արժեքը: 9300 դրամ

Այսքան փոքրիկ գրքում կյանքի մի ամբողջ ընթացք է տրված՝ սերմիկ լինելուց մինչև սերմիկներ տալը։ Տեքստի յուրահատուկ ոճը և պատկերապատումը համադրվելով զարգացնում են երեխաների
լեզվամտածողությունն ու երևակայությունը։

Տուփի պարունակությունն ունի նաև կիրառական մաս։ Գրքից զատ այնտեղ կգտնես կավե ծաղկաման, փոքրիկ պարկով հող և աճող էկոգրիչ։ Այնպես որ, մեծ գործ ունենք անելու։
Աճող էկոգրիչը տնկիր ծաղկամանում, իհարկե, այն օգտագործելուց հետո։ Գուցե հենց այդ գրիչով ինքդ մի նոր հեքիաթ գրես, իսկ այն տնկելուց հետո խնամես աճած բույսը։
Գրիչի պոչիկը պարունակում է անակնկալ բույսի սերմեր:
Միջուկը վերջանալուց հետո տնկի՛ր այն հողի մեջ թեքությամբ՝ պոչիկը ներքև։ Իսկ թե ինչ ես ցանել,
կիմանաս միայն սերմը ծլելուց հետո: Եվ իհարկե հիշի՛ր բույսը ջրելու և սիրով խնամելու մասին:
 

© 2026 www.arevik.am All Rights Reserved
by MS