Հայկական օրորոցային գոհարներ
Օրորոցային երգի միջոցով է ստեղծվել ու ամրապնդվել հոգևոր կապը մոր և մանկան միջև։ Օրորոցային երգով են սկզբնավորվել երեխայի գեղարվեստական ընկալումները, որոնք հետագայում ձևավորելու էին նրա հոգեկան կերտվածքը, ուստի անհրաժեշտ ենք համարում օգնել երիտասարդ մայրերին կենցաղ վերադարձնելու մեր հիասքանչ օրորները, որոնք բացի իրենց կիրառական գործառույթից ունեն նաև գեղարվեստական բարձր արժեք։