Անջելա Նանետտի

Պապիկս բալենի էր

Էջերի քանակը: 136

Կազմ: կոշտ

Չափեր: 70x100 1/16

Լեզու: հայերեն

Տարի: 2020

Արժեքը: 5600 դրամ

Այս գիրքը պատմություն է գյուղի և քաղաքի հակոտնյա իրականությունների, դրանց խաչմերուկում ծնված նվիրական երազանքի, և հանուն այդ երազանքի մղվող պայքարի մասին։ Պապիկի տնկած Երջանիկ բալենին խորհրդանշում է կապը` մարդու և հողի, մարդկային էության ու կենսակերպի, ինչպես նաև` միմյանց հաջորդող սերունդների միջև։ Երջանկությունը հենց այդ կապի գիտակցումն ու արժևորումն է, դրանից ծնված երազների փայփայումը` ի հեճուկս իրականության չոր պայմանականությունների։ Այդ գիտակցումն է սնում գլխավոր հերոսի կամքը, նրա ձգտումն ու երազանքը` ամեն գնով պահպանելու և շարունակելու իր պապիկի ստեղծածը։ Եվ այդ երազանքն է նա գրկում` հանձին բալենու, որը նաև իր ընտանիքի պատմության ու հարատևող երջանկության շնչող խորհրդանիշն է։
Նախատեսված է կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար:

© 2020 www.arevik.am Բոլոր իրավունքները պաշտպանված են
Powered By