«Փոքրիկ ճամփորդները Փարիզում»
Էջերի քանակը: 48
Կազմ: կոշտ
Լեզու: հայերեն
Տարի: 2023
Արժեքը: 3800 դրամ
Ճամփորդություններ մեր բալիկների հետ... Դրանք ամենահիշարժան օրերն են մեր կյանքում: Ձեզ ենք ներկայացնում այս հրաշք ճամփորդական- ճանաչողական գրքերի շարքը, որոնք վստահաբար այնքան են սիրվելու ձեր երեխաների, և ինչու ոչ, ձեր կողմից: Հռոմ և Փարիզ ճամփորդելիս չմոռանաք ձեռք բերել այս հրաշալի գրքերը: Դրանց օգնությամբ դուք կճանապարհորդեք ժամանակի մեջ և կդիտեք, թե, ինչպես են Կոլիզեումում պայքարի բռնվում գլադիատորները, երազանք կպահեք՝ պարզապես մետաղադրամ նետելով Տրեվի շատրվան, «ստի դետեկտորի թեստ» կանցնեք «Ճշմարտության բերան»-ի մոտ։ : Այս գիրքը շատ ավելին է, քան պարզապես ուղեցույց... Իսկ գիտե ՞ք արդյոք, թե Ֆրանսիայի հիասքանչ մայրաքաղաք Փարիզն ինչու են անվանում Լույսերի քաղաք։ Կամ... գիտե ՞ք, որ Մոնմարտրում զբոսնելիս անգլուխ արձանի կարող եք հանդիպել...կամ որ Օրսե թանգարանը ժամանակին եղել է երկաթուղային կայարան և թե որքան են քննադատել Էյֆելյան աշտարակը` այն անվանելով «երկաթյա ծնեբեկ»: Այս գրքերն ավելին են, քան ճանապարհորդական ուղեցույց... Սա գանձարան է, որը ճանապարհորդելու ցանկություն կարթնացնի նույնիսկ ձեր տան բազմոցը չլքելով: Չորս երթուղիներ կտանեն հատուկ ձեզ համար ընտրված վայրեր: Հռոմի ու Փարիզի հրաշալիքներն այցելելու միջեւ նաեւ ժամանակ կմնա, որ միասին խաղանք: