«Արեվ փնտրող նկարիչը» Վինսենթ Վան Գոգ
Լուսինե Դալլաքյան
Հռչակավոր արվեստագետներին առաջին անգամ հայերենով ներկայացվող «Ճանաչիր ինձ» շարքի առաջին գրքույկը փոքրիկ ընթերցողին ծանոթացնում է հոլանդացի մեծ նկարիչ Վինսենթ Վան Գոգի հետ: Գրքի այսպիսի ձևաչափն ավելի հետաքրքիր է դարձնում նկարչին և նրա գործերին ծանոթանալը: Իսկ գրքույկում ներառված խաղերը` գլուխկոտրուկներ, փազլներ, բավիղ (լաբիրինթոս) և այլն, կնպաստեն երեխայի երևակայության և տրամաբանական ունակությունների զարգացմանը: Նախատեսված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական հասակի երեխաների համար: